«Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում Իրանի արտգործնախարար Աբաս Արաղչին անդրադարձել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանիի սպանությանը՝ ասելով. «Ամերիկացիներն ու իսրայելցիները մինչ օրս չեն հասկացել հետևյալը. Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի ամուր քաղաքական համակարգ՝ կայացած ինստիտուտներով։ Առանձին անհատի ներկայությունը կամ բացակայությունը չի ազդում համակարգի կառուցվածքի վրա»։               
 

Իշխանություն կոչվածը փորձում է վերասահմանել պետության ինքնության հիմքերը

Իշխանություն կոչվածը փորձում է վերասահմանել պետության ինքնության հիմքերը
13.02.2026 | 13:45

Նախօրեին օրվա լրահոսի մեջ գրեթե կորավ մի դետալ, որն, իմ գնահատմամբ, թերևս ուշադրության արժանի է։ Կառավարության նիստի ժամանակ Փաշինյանը հստակ ցուցում տվեց Հանրայինի ղեկավարությանը՝ հորդորելով փոխել կեսգիշերին ՀՀ պետական օրհներգի հոլովակը։ Փաշինյանական «կուռ» տրամաբանության տիրույթում այն «հնամաշ է և թարմացման կարիք ունի»։

Չալարեցի և երեկ գիշեր վերանայեցի Հանրայինի եթերում հնչող օրհներգի հոլովակը, և ամեն ինչ միանգամից ընկավ տեղը․ անմիջապես հասկանալի էր, թե ինչ նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, թե «այն թարմացման կարիք ունի»։ Բնական է, նիկոլական ժամանակներում անթույլատրելի է Հանրայինի եթերում թողնել մի հոլովակ, որտեղ առաջին պլանում Եկեղեցին է, Վեհափառ տիրոջ առ Աստված ուղղված աղոթքը, երբ կադրերում երևում են բանակի ուժն ու մարտունակությունը ամբողջացնող տեսարաններ, հաղթանակած բանակի կերպարն ու զինվորի ասպետական կեցվածքը։

Նիկոլի տեսակի համար անընդունելի է Հանրայինի եթերում տեսնել Սարդարապատի հուշահամալիրի ցուլերին, Կոմիտաս վարդապետին ու Մարտիրոս Սարյանին։ Նիկոլի «իրական Հայաստանում» դրանք տեղ չունեն, սրանց համար դրանք կեղծ կատեգորիաներ են, չեմ բացառում, որ դրա մեջ էլ Գլավլիտին մեղադրի։

Ինչևէ, առաջիկայում սպասեք նոր տիկտոկախառը մի ճղճիմության պրեզենտացիայի, որտեղ օդում կճախրեն աղավնիներ, ամենուր կլինեն սրտիկներ ու Արագած, որտեղ հերոսը կլինի ոչ թե զինվորը, այլ՝ հարկատուն։

Ասեմ, որ այստեղ խնդիրը բնավ հոլովակի գեղագիտական «թարմացումը» չէ, այլ խորհրդանշական դաշտի վերաձևումն է։ Պետական օրհներգը պարզապես երաժշտություն չէ, այլ արժեքների կոդ է, և երբ այդ կոդից հեռացվում են եկեղեցական, զինվորական և մշակութային առանցքները, դա նշանակում է, որ իշխանություն կոչվածը փորձում է վերասահմանել պետության ինքնության հիմքերը՝ դրանք դարձնելով ապահայրենասիրական, ապահերոսական և սպառողական տրամաբանության ենթակա։

Արմեն Հովասափյան

Դիտվել է՝ 2310

Մեկնաբանություններ